05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչը ստիպեց Քուշկյանին վերադառնալ Երեւան. Հրապարակ

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի հրաժարականը նույնքան անսպասելի էր, որքան ժամանակին նրա նշանակումն այս պաշտոնում: Ինչն ստիպեց նրան վերադառնալ Երեւան: Պաշտոնական բացատրություն չկա: Նրա մամուլի պատասխանատուն ասում է, որ իր համար էլ էր այս լուրն անսպասելի: Արդեն շրջում է վարկած, որ Հարություն Քուշկյանին վերադարձնում են Երեւան, որպեսզի զբաղեցնի առողջապահության նախարարի պաշտոնը, իսկ ներկայիս նախարարը` Արմեն Մուրադյանը, որը երկու տարի առաջ է նշանակվել, հարաժարական է տալու:

Անգամ լուր տարածվեց, որ նա պաշտոն է ստանալու առողջապահության համաշխարհային կազմակերպությունում: Արմեն Մուրադյանը վստահեցնում է, որ տեղյակ չէ մոտալուտ հրաժարականի մասին լուրերից, իսկ ԱՀԿ-ում ընդամենը 7 օր համանախագահող է լինելու` 21-28-ը, այս կազմակերպության վեհաժողովի ընթացքում:

Հարություն Քուշկյանի` ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու հեռանկարն Արմեն Մուրադյանը չի մեկնաբանում: Ի դեպ, մասնագիտական շրջանակներում որպես ապագա նախարարի թեկնածու, խոսում են նաեւ մեկ այլ հայտնի բժշկի` օրթոպեդ-վնասվածքաբան Արմեն Չարչյանի մասին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ