24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ընդունելի չի, որ կանայք պառկեն եւ իրենց մեխեն ասֆալտին /վիդեո/

ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ նաև Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպին: Շարմազանովն ընդգծեց, որ յուրաքանչյուր ակցիա պետք է իրականացվի ՀՀ օրենսդրության դրույթներին համապատասխան։ Շարմազանովը հորդորեց հարգել ՀՀ օրենքներն ու իրավապահներին։

«Ես ընդունում եմ, որ քաղաքացիներն իրավունք ունեն բողոքի ակցիա անելու, ինձ համար անակնկալ էր, որ տեղի ունեցավ մի բան, որը մեր մենթալիտետի համար կարծես թե առաջին անգամ տեղի ունեցավ, մեր աշխարհընկալման մեջ ընդունված չի, որ կանայք պառկեն եւ իրենց մեխեն ասֆալտին», – ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակն ընգծեց, որ չի ուզում կատարվածին իրավական գնահատական տալ։
«Ես չեմ ուզում դատավորի ֆունկցիա վերցնել ինձ վրա, բայց ես տեսել եմ տեսանյութը, եւ ինձ մոտ տպավորություն է եղել, որ ոստիկաններն իրենք չեն ցանկացել բախում լինի: Մենք շատ ենք հարգում մեր քաղաքացիներին, նրանց ազատության իրավունքը, բայց բոլոր ժողովրդավարական երկրներում բոլորն ակցիա անելուց մեր համաքաղաքացիները պետք է հարգեն ոստիկաններին»::

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ