25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպել է Լիտվա-Արցախ բարեկամական խմբի անդամների հետ

2013 թ. փետրվարի 26-ին Լիտվայի Հանրապետության խորհրդարանում՝ Սեյմասում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետություն–Արցախի Հանրապետություն բարեկամության պատգամավորական նորաստեղծ խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև լիտվացի այլ խորհրդարանականներ, Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննեսյանը:

Նախարարը ողջունել է բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը՝ այն բնութագրելով որպես ժողովրդավարության սկզբունքների հիման վրա անկախ պետականության կերտման ճանապարհին ԼՂՀ ժողովրդի ունեցած ձեռքբերումների անաչառ գնահատական: Կարեն Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ այն օրինակելի նախադեպ կհանդիսանա այլ երկրներում ևս Արցախի ժողովրդի կամաարտահայտությանը սատարելու համար` անդառնալի դարձնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը:

Հանդիպման արդյունքում երկուստեք կարևորվել է խորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնական բնույթ հաղորդել դրան:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ