15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գտան իրենց տեղը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Արմեն Ալավերդյանը և Արթուր Աֆրիկյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության կառա­վա­րությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախա­րարի տեղակալների պաշտոններից։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Սաքապետոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։

Հովիկ Աբրահամյանի որոշումներով Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոններից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ