22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Առողջապահության նախարա՞րն էլ. Հայկական Ժամանակ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առաջիկա մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ։ Նշվում է նաև ապագա նախարարի անունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան։ ՀՀ առողջապահության գերատեսչությունից, սակայն, հերքեցին նախարարի հնարավոր ազատման մասին լուրերը՝ միևնույն ժամանակ կռահելով դրանց հիմքերը։ Բանն այն է, որ փետրվարի վերջին Հայաստան էր ժամանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավար Պիրոժկա Օստլինը, և նա Արմեն Մուրադյանին է փոխանցել գրասենյակի ղեկավարի առաջարկը, այն է այս տարի Ժնևում կայանալիք ԱՀԿ հերթական՝ 69-րդ վեհաժողովում ստանձնել փոխնախագահի պաշտոնը։ Առողջապահության նախարարությունից ընդգծեցին, որ Մուրադյանն այդ համաժողովին հրավիրվում է որպես ՀՀ առողջապահության նախարար, և միջոցառումը տևելու է ընդամենը մի քանի օր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ