08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավարն անդրադարձել է հետընտրական զարգացումներին

Եվրոպական  ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը փետրվարի 26-ին Եվրոպական  ուսումնասիրությունների կենտրոնում հյուրընկալել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության  ղեկավար, դեսպան տիկին Հեյդի Թագլիավինիին:

Հանդիպման ընթացքում Ա. Ղազինյանը  շնորհակալություն է հայտնել դեսպանին իր այս կարեւոր առաքելության շրջանակներում  կատարված աշխատանքի եւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն  օժանդակելու համար: 

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում փետրվարի 18-ին կայացած ընտրությունների ընթացքը, նախընտրական գործընթացն ու հետընտրական զարգացումները: 

Առաքելության ղեկավար, դեսպան տիկին Թագլիավինիի կողմից հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ ժողովրդավարական կրթության  խնդիրներին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ