06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ն. Փաշինյանը հանդիպել է ոստիկանների հետ

ԱԺ պատգամավոր, Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հրազդանում հերթական հանդիպումներն է ունեցել:

Իսկ այս առիթով ԱԺ պատգամավորը իր  Ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը գրել է.

«Այսօր Հրազդանում հանդիպումներ ունեցա ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Լ. Գրիգորյանի եւ Հրազդանի քաղաքային բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կ. Գրիգորյանի հետ:

Քննարկեցինք Հրազդանի քաղաքապետի ընտրությունների այս շրջանում օրինականությունը պահպանելու եւ քաղաքում լարվածության աճ թույլ չտալու անհրաժեշտության հետ կապված հարցեր: Իմ կողմից պատրաստակամություն հայտնեցի բոլոր ջանքերը ներդնել օրենքի անվերապահ պահպանումը ապահովելու եւ քրեական տարրերի ակտիվացումը թույլ չտալու համար»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ