24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սաակաշվիլին հրաժարվել է կառավարության առաջարկած “գործարքից”

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է հրաժարվել պետական թիկնազորի ծառայություններից, հաղորդում է “Грузия Online”-ը: Նախագահի մամլո խոսնակը հայտնել է, որ չնայած դրան, Սաակաշվիլին կշարունակի շրջել երկրով եւ հանդիպել բնակչության հետ: Նա նշել է նաեւ, որ Վրաստանի կառավարությունն առաջարկել է հզորացնել նախագահի թիկնազորը, եթե վերջինս համաձայնի փոփոխություններ անել սահմանադրության մեջ: “Նախագահը կարծում է, որ սահմանադրությունը որեւէ կերպ կապված չէ անձնական հարցերի հետ”,-նշել է Սաակաշվիլիի խոսնակ Մանանա Մանջգալաձեն:

Սահմանադրական փոփոխությունները, որոնք առաջարկում է կառավարությունը, նախատեսում են զրկել նախագահին` առանց խորհրդարանի թույլտվության կառավարության անդամներին պաշտոնանակ անելու իրավունքից, իսկ նախագահի նշանակած կառավարության կազմը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: Ըստ այդ փոփոխությունների` նախագահն իրավունք կստանա ցանկացած ժամանակ ցրել խորհրդարանը:

Սաակաշվիլին հրաժարվել է պետական թիկնազորից այն բանից հետո, երբ փետրվարի 26-ին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փոխեց թիկնազորի պետին: Այդ պաշտոնում նշանակվել է վարչապետի թիկնազորի ծառայության պետ Անզոր Չուբինիձեն:

Պետական թիկնազորի ենթակայությունը նախագահից անցավ կառավարությանը 2013-ի փետրվարին: Սաակաշվիլիի թիկնազորի համար հատուկ ծառայություն էր ստեղծվելու:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ