23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայազգի լեգենդը` «Հայարտուն» կենտրոնում

 

2016 թվականի մարտի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում հյուրընկալվեց խորհրդային և վրացական ալպինիզմի լեգենդար հերոս, Էվերեստ լեռան գագաթը նվաճած, Գինեսի գրքի ռեկորդակիր Լևոն (Լյովա) Սարկիսովը: Նպատակը՝ Թբիլիսիի հասարակայնությանը հերոս լեռնագնացի հետ հանդիպումն էր և նրա կյանքի դրվագներին ծանոթացնելը:

Հանդիպումն իր ներկայությամբ պատվել էր Վրաստանում Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության սեկցիայի ղեկավար Վադիմ Գորելովը:Դահլիճում տեղեր էին զբաղեցրել Թբիլիսիի բազմազգ հասարակայնության ներկայացուցիչները:

Միջոցառման նախաձեռնող Թբիլիսիի հայերի միության նախագահ Միխայիլ Թադևոսովը ներկայացրեց Լևոն Սարկիսովի կյանքի ուղին, որը լեռնագնացը նվիրել է լեռնագագաթները մագլցելուն, ալպինիստների սերունդ դաստիարակելուն: Մաքառումներով լի կյանքի ճանապարհը պսակվել է Խորհրդային Միության բոլոր 7 և ավելի հազար բարձրության գագաթները նվաճելու հաղթանակով: Խոսելով լեռնագնացի մասին, բանախոսը կարևորեց այն, որ Էվերեստը նվաճած երեք հայերից մեկը Լևոն Սարկիսովն է, ում համար Արարատի գագաթին հայոց եռագույնը ծածանելը և հայկական կոնյակով բաժակ բարձրացնելը՝ հոգու պահանջ էր, հաշմանդամների, որոնց շրջանում նաև Սպիտակի երկրաշարժից տուժած երիտասարդի հետ լեռնագագաթը նվաճելը՝ կյանքի հաղթանակի անկոտրում հավատ:

Լևոն Սարկիսովը պատմեց լեռնագնացի ծանր, բայց հաղթանակների բերկրանքով լեցուն կյանքի մասին, իրեն անվանելով այն երջանիկներից մեկը, ով իր գիտակցական կյանքի 60 տարիները նվիրել է սիրած գործին: Բարձունքների անպարտելի հերոսը, կյանքում կարևորում է հավատարմությունը, նվիրվածությունը, ընկերոջը փրկելու պատրաստակամությունը, որը առավելագույնս դրևորվում է մի պարանով կապված մարդկանց մոտ, որտեղ բացակայում է ազգային խտրականությունը, հավատքի տարբերությունը, տարիքն ու կարգավիճակը: Սա է իսկական կյանքը Լևոն Սարկիսովի համար:

Ներկաները դիտեցին լեռնագնացության մասին պատմող ֆիլմեր, որոնցից մեկը նվիրված էր 1999 թվականին Էվերեստը նվաճելուն, որտեղ 61-ամյա լեռնագնաց Սարկիսովը սահմանեց տարիքային ռեկորդ և մտավ Գիննեսի գրքի մեջ:

Հայ լեգենդին երկար տարիների կյանք մաղթեցին երիտասարդ լեռնագնաց Լանա Ադամովան և երաժիշտ Արտեմ Կիրակոզովը, իսկ բանաստեղծուհի Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան ընթերցեց Սարկիսովին նվիրած իր բանաստեղծությունը:

Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը ամփոփելով հանդիպումը, լեռների սիրահարին անվանեց երկնքին մոտեցած, հոգեպես հարստացած և երկնային մաքրությամբ ապրող մարդ , ով հոգու ամրապնդման, անհաղթահարելի կամքի և վախը հաղթահարելու օրինակ է: Լեգենդար լեռնագնացը պատասխանեց ներկաների հարցերին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ