26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դավիթ Շահնազարյանը Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին կոչ է անում

Դավիթ Շահնազարյանը երկխոսելու կոչով դիմել է Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին:

 

“Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը չի ընդունում 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները, ինչի հետեւանքով հանրապետությունում բարձրացել է քաղաքացիական բողոքի մեծ ալիք:

 

Ստեղծված իրավիճակում հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունը կրում են Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Փետրվարի 21-ի նրանց հանդիպումը ցավոք ո՛չ համաձայնության հասնելու անկեղծ ձգտում էր, ո՛չ էլ երկխոսություն իր էությամբ: Այն սոսկ պահանջների եւ դիրքորոշումների երկուստեք արտահայտում էր:

 

Ծավալվող հետընտրական զարգացումներն առավել քան մտահոգիչ են: Լարվածության հետագա հնարավոր աճն ու սրացումները հղի են առճակատումների վտանգով, քանի որ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են կորցնել վերահսկողությունը հետագա զարգացումների նկատմամբ, ինչի  հետեւանքները ծանր կլինեն երկու կողմերի համար էլ: Արդյունքում իր նպատակին կարող է հասնել երրորդ կողմը, ինչպես մեկ անգամ արդեն տեղի է ունեցել ոչ վաղ անցյալում:

 

Նման աղետալի վտանգից խուսափելու, ստեղծված բարդ իրավիճակը հանգուցալուծելու միակ ուղին քաղաքական համաձայնությունն է, որին հասնելու հնարավորությունը, կասկած չունեմ, դեռեւս սպառված չէ:

 

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կոչ եմ անում Սերժ Սարգսյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին անհապաղ վերսկսել երկխոսությունը, եւ հանուն մեր պետականության ու ժողովրդի հասնել քաղաքական համաձայնության”:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ