18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Դասադուլավորներին հեռացրին համալսարանի տարածքից /ֆոտո, վիդեո/

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առաջ շարունակվում է փետրվարի 25-ին մի խումբ ակտիվիստների կողմից հայտարարված դասադուլը: Համալսարանի ղեկավարությունը ոստիկանության աշխատակիցների հետ միասին դասադուլավորներին խնդրում է դուրս գալ համալսարանի տարածքից եւ դասադուլը շարունակել այդ տարածքից դուրս:

Սակայն դասադուլավորները պնդում են, որ սա հանրային տարածք է եւ ոչ ոք իրավունք չունի` նրանց թույլատրելու կամ դուրս հանելու:

Դասադուլավորները դուրս են եկել համալսարանի տարածքից, բայց այս պահին չեն շտապում հեռանալ: Ռեկտորի օգնական Գեւորգ Մանուկյանը համալսարանի ուսանողների անունից ասաց, որ մեծամասնությունը համաձայն չէ դասադուլին եւ որ կարգ խախտողները խանգարում են նրանց դասապրոցեսը:

Համալսարանի ակտիվ ուսանողները դուրս եկան եւ դասադուլավորներին դիմելով` պահանջեցին հեռանալ: “Հեռացեք, հեռացեք, թողեք, դաս անենք”,-կոչ արեցին նրանք, ինչը դասադուլավորների կողմից ընդունվեց ծափահարություններով: Այս պահին ոստիկանությունը պատ է կազմել եւ կանգնել դասադուլավորների եւ ոչ դասադուլավորների մեջ:

Համալսարանի դասադուլավոր ցուցարարներըբարեւ դասադուլկոչերով համալսարանից շարժվեցին դեպի մանկավարժական համալսարան: Համալսարանականները ծափահարություններով ընդունեցին նրանց այդ որոշումը: Այս պահին Ալեք Մանուկյան փողոցով` ոստիկանների ուղեկցությամբ, կոչերով ցուցարարները շարժվումեն առաջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ