24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բացառություններ կլինեն

‹‹Դեռ վաղ է ասել, թե  որ քաղաքական ուժը որի հետ կմիավորվի՝ ընտրություններին ընդառաջ: Բայց մի բան հայտնի է. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն մտադիր են համատեղ մասնակցել ընտրություններին: Մյուս ուժերը՝ մասնավորապես ընդդիմադիր ուժերը շատ լուրջ անելիք ունեն այն առումով, որ առանձին վերցրած՝ նրանցից ոչ մեկը այս պահին, կարծում եմ, չունի բավարար ժողովրդականություն՝ խորհրդարանում նշանակալի տեղ զբաղեցնելու համար:

Միգուցե որոշ բացառություններ լինեն՝ ՀԱԿ-ի ու Ժառանգության հետ կապված: Ընդդիմադիր ուժերը պիտի փորձեն խորհրդարանում առկա մյուս ընդդիմադիր ուժերի կամ ինչո՞ւ ոչ, արտախորհրդարանական որոշ խմբավորումների հետ  դաշինքներ կազմել, ընտրական դաշինքներ՝ հուսալով, որ ավելի հեշտ ու նշանակալի ներկայացվածություն կունենան  խորհրդարանում: Բայց այս պահին դեռ վաղ է ինչ-որ բան ասել ու պնդել, թե ինչ կլինի››:

Քաղաքագետ Նարեկ Գալստյանը շեշտում է, որ ընդդիմադիր դաշտում համախմբվածություն չկա, ասաց՝ եթե ընդդիմադիր ուժերը չհամախմբվեն, դժվար թե ցանկալի արդյունքի հասնեն:

‹‹Ընդդիմադիր ուժերը պիտի լինեն միահամուռ, այլապես դուրս կմղվեն պայքարից: Կարևոր է, որ կոալիցիաները ներքին առումով էլ լինեն համախմբված՝ տակտիկապես միահամուռ››:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ