18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

“Տաշիրի” հետ

Միայն վերջին վեց ամիսների ընթացքում “Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, կազմակերպել է 900 լոռեցի երիտասարդների եռօրյա հանգիստ-հավաքը Ծաղկաձորում: 300 երիտասարդներ նախ իրենց հանգիստն անցկացրեցին նոր ուսումնական տարվա շեմին, ևս 300-ական երիտասարդներ Ծաղկաձորում դիմավորեցին “աշխարհի վերջն” ու Սուրբ Սարգիս Զորավարի տոնը:

 

Եվ ահա, “Տաշիր” բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ևս 300 երիտասարդներ Ծաղկաձորում կնշեն գարնանամուտը. նրանց համար եռօրյա հավաք-հանգիստ է կազմակերպվելու մարտի 1-3-ը:

Ինչպես բոլոր նախորդ դեպքերում, այս անգամ էլ կազմակերպչական աշխատանքները կիրականացնի “Լոռու երիտասարդ սերունդ” հասարակական կազմակերպությունը, որը խոստանում է հերթական անգամ  երիտասարդների համար ապահովել հագեցած ու բովանդակալից եռօրյա: 

 

 

“Տաշիր” բարեգործական հիմնադրամի մաուլի ծառայություն

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ