09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆին ձեռնոց է նետում Մինսկի խմբի համանախագահներին

՛՛Դիտորդ եք, մարտավարական ու ռազմավարական գործընկեր, Հայաստանի ժողովուրդը խոսել է: Անկախ նրանից՝ ես ծնվել եմ ԱՄՆ-ում, ես հպարտ եմ, որ այնտեղի համալսարանները ինձ տվել են այդ կրթությունը, ես ԱՄՆ-ի շահին պատասխան կտամ:

Ով չճանաչեց Հայաստանի ժողովրդի իրավունքը և հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ, ինքն արդեն ինքնաբացարկ է հայտարարում այդ խմբից, պարոն Սարգսյանին ևս մնում է այդ ճանապարհը` ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն:

“Վլադիմիր Վլադիմիրովիչը, մսյո Օլանդը, գուցե այս գիշեր Ամերիկայից էլ մեկը մի թուղթ ուղարկի, զջալու են” :

ԿԸՀ-ը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ակնհայտ հակաօրինական պահվածքի համար՛՛,-այսօր ասուլիսում հայտարարեց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, ով չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները:

/Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան դրական են գնահատել ՀՀ նախագահի ընտրությունները: Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդն անձամբ են շնորհավորել Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ-խմբ./:

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է իր պայքարը և չի ճանաչելու ընտրությունների արդյունքները:

 ՛՛Հինգ օր այսօրվանից ունենք` բողոքարկելու հակաօրինական ու հակահայկական այս ընտրությունների արդյունքները: Ես որպես համազգային ու համաժողովրդական այս շարժման մի մասնիկ՝ անելու եմ ամեն ինչ, որ զադնի չտանք՝ ոչ թե չարությամբ, այլ խաղաղ ու հետևողական քայլերով: Այդ պայքարը տանելու ենք միասին, ստեղծագործաբար՛՛,-շեշտեց Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ ինքը վաղը և հաջորդ օրը մեկնելու է մարզեր՝ բարև ասելու և շնորհակալություն հայտնելու քաղաքացիներին իրենց իրավատիրության համար: 

Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկանները տարբեր քաղաքներում Հովհաննիսյանի հանդիպումների ժամանակ հայտարարում էին, որ այդ հանրահավաքները հակաօրինական են, քանի որ արտոնված չեն, ապա Հովհաննիսյանը նշեց.

՛՛Ես տունտունիկի կողմնակից չեմ: Ես զանգեցի ոստիկանապետին, ասացի, որ այդպիսի վիճակ է, նորից մարզեր պիտի գնամ, նորից բախում չլինի կամ սուր պահեր: Մենք ուշացել ենք քաղաքապետարան հայտ ներկայացնելու, բայց ոստիկանապետն ինքը հեռախոսով հանձն առավ, որ որևէ խոչընդոտ չի լինելու՛՛,-շեշտեց ՛՛Ժառանգության՛՛ ղեկավարը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ