16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հրապարակում հավաքվածների օրակարգն ինքնին հասկանալի չէ. ԲՀԿ-ն` ինքն իր հետ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է նախագահական ընտրությունների վերաբերյալ կուսակցութան տարածած հայտարարությունը, որից պարզ չէր, թե ԲՀԿ-ն միանում է արդյոք Ազատության հրապարակի պայքարին, թե ոչ:

‘’ԲՀԿ-ն  միանշանակ կիսում է ժողովրդի բողոքը: Վերջին հաշվով ժողովրդական բողոքի ալիքն առաջանում է այն պատճառների հետեւանք որպես, որոնց մասին մենք շուրջ մեկ տարի է բարձրաձայնում ենք’’,-նշեց Էլինար Վարդանյանը եւ հավելեց, թե այս ալիքն իր մեջ ներառում է սոցիալական տարբեր խմբերի բարձրացրած խնդիրները:

‘’Մի օր բողոքում են ատամնաբույժները, մի օր բողոքում են տաքսու վարորդները, իսկ դա նշանակում է, որ երկրում առկա է մի իրավիճակ, երբ ժողովուրդը չի կարող սպասել, թե ի վերջո երբ են անդրադառնալու իր խնդիրներին:

Մյուս կողմից մենք ունենք մի իրավիճակ, երբ ժողովուրդը չի հավատում ընտրություններին, այսինքն` ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը կորել է եւ եթե մենք նույնիսկ կարողանանք այսօր կազմակերպել շատ փայլուն ընտրություններ, միեւնույնն է, ժողովուրդը չի հավատալու ընտրությունների արդյունքներին’’:

Էլինար Վարդանյանի խոսքով, այդ հավատը վերականգնելու խնդիր կա եւ ԲՀԿ-ն առաջարկում է սկսել օրակարգային հարցերի քննարկում եւ “Ճանապարհային քարտեզի մշակում:

‘’Առաջարկը եղել է բոլոր քաղաքական ուժերին, երբ կսկսեն ծրագրել այդ ճանապարհային քարտեզը, բնականաբար ԲՀԿ-ն եւս մասնակցություն կունենա’’:

Henaran.am-ի հարցին, թե ԲՀԿ-ն, այսուհանդերձ, կմիանա՞ Ազատության հրապարակի պայքարին, Էլինար Վարդանյանը պատասխանեց.’’ԲՀԿ-ն հայտարարել եւ հայտարարում է, որ ժողովրդի կողքին է, բայց մյուս  կողմից ես պետք է ասեմ, որ հրապարակում հավաքվածների ակցիայի, հանրահավաքների օրակարգն ինքնին հասկանալի չէ: Այսինքն, ինչպիսին են լինելու քայլերը, ինչ են ենթադրում դրանք: Հստակության դեպքում ԲՀԿ-ն կարող է նաեւ հայտնել իր տեսակետը’’:

Մեր դիտարկմանը, թե Ազատության հրապարակում հավաքված քաղաքական ուժերը, փաստորեն չեն ընդունում ԿԸՀ-ի որոշումը նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ, Էլինար Վարդանյանն ասաց.’’Ես ասացի, որ ընտրական համակարգի նկատմամբ վստահությունը կորել է, իսկ դա արդեն ինձ թվում է պատասխան էր’’:

Մեր ճշտող հարցին, թե սա նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ն համարում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել, Էլինար Վարդանյանն ասաց. ’’Ես կարծում եմ, որ վերջին հաշվով, նախ եւ առաջ պետք է լինի ԿԸՀ-ի վերջնական արդյունքերը, որն այսօր է հրապարակվելու: Ես տեղյակ չեմ դրանից, որովհետեւ ԱԺ նիստին եմ եղել: Մյուս կողմից, ես որպես խնդրի առաջնահերթ հատված դիտում եմ այն , որ ժողովուրդը հրապարակում է, որ ժողովուրդը դուրս է եկել բողոքելու իր իրավունքների ոտնահարման համար , իսկ արդյունքների հարցը, վերջին հաշվով պետք է վերահաշվարկների եւ իրավական ճանապարհով լուծվի ‘’:

Անդրադառնալով ԲՀԿ-ի մասնակցությամբ կոալիցիայի հնարավորությանը, Էլինար Վարդանյանն ասաց.’’Արդեն բազմիցս մեր պատգամավորները բարձրաձայնել են, որ  որեւէ բան չի փոխվել այդ հարցը կրկին քննարկելու համար: Այնպես, որ այդ հարցի պատասխանն արդեն տրվել է’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ