08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Րաֆֆու նպատակը նախարարական պորտֆելները չեն

Որն է Րաֆֆի Հովհաննիսյանի նպատակը: Պատասխանելով Henaran.am-ի հարցին` քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատեց. ՛՛Ընդհանրապես յուրաքանչյուր քաղաքական գործիչ իշխանության տերմիններով պիտի խոսի, նրա նպատակը պետք է լինի այս կամ այն ձևով հասնել իշխանության ու իր կողմնակիցների շահերը իրագործել: 

Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում ոչ թե տակտիկական բնույթի շահեր ստանալն է, մի երկու նախարարական պորտֆել, այլ ավելի լուրջ դեր խաղալ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Իրենք ունեն ահռելի ռեսուրս”,-նշեց քաղաքագետը:

Սերգեյ Մինասյանը շեշտեց, որ այն, թե ինչպիսի հնարավորություններ կունենա ՛՛Ժառանգությունը՛՛ Երևանի ավագանու ընտրություններում, կախված կլինի նրանից, թե արդյոք նա կկարողանա պահպանել իր հավաքած ձայները: 

՛՛Ինչ ռեսուրսով նրանք կմոտենան Երևանի քաղաքապետարանի ընրություններին,  դրանից կախված կլինի արդյունքը: Նրանց նպատակը պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը՛՛,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ