22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՊԵԿ նախագահը` իր 3 մլն դոլար ունեցվածքի եւ այլնի մասին

ՊԵԿ-ը բոլոր ոլորտներում ստուգումներ է անցկացնում: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Խոսելով ՀԴՄ նոր սարքերի մասին, որոնք տեղադրվելու են հունվարի 1-ից`Խաչատրյանը համոզված ասաց, որ դա չի կարող ճնշում  լինել միջին և փոքր տնտեսավարող սուբյեկտների վրա: ՛՛Մենք կարող ենք օն-լայն ռեժիմով հետևել բիզնեսին՝ առանց միջամտության և վերլուծություններ անելով իրենց առաջադրել հարկեր՛՛,-ասաց նա:

Նախագահի այն հանձնարարականին, որ նախարարներն իրենք պետք է հետևեն իրենց ոլորտի հարկահավաքին, Խաչատրյանը լավ է վերաբերում:

՛՛Վստահության, անվստահության խնդիր չկա և իմ նկատմամբ և նախարարների, խոսքը վերաբերում է աշխարհի բոլոր երկրներին, հարկերը միայն ՊԵԿ-ի խնդիրը չէ, դա նաև նախարարություններինն է: Կառավարության բոլոր ճյուղերը պետք է հարկերով զբաղվեն: Մենք շանս ենք տալիս նախարարներին, որ մարդիկ ինքնուրույն հայտարարգրեն՛՛,-ասաց Խաչատրյանը:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի նախագահի հայտարարությունը, որ հարկահավաքին միջամտում են պետական պաշտոնյաները, Խաչատրյանը պատասխանեց. ՛՛Գաղտնիք չէ, հարկային մաքսային գործառույթներին ցանկացած տիպի միջամտություն էլ լինում է, անուններ պետք չէ տալ, միջամտություններ լինում են, և բարձաստիճան, և միջին, բոլոր տեսակի միջամտություն էլ կա՛՛:

Ինչ վերաբերում է օլիգարխների կողմից հարկեր չվճարելու մասին տարածված կարծրատիպին, ապա ՊԵԿ նախագահն առաջարկեց իրեն անուններ տալ և իրենք կզբաղվեն այդ գործով:

Գագիկ Խաչատրյանը նաև հերքեց լուրերը, թե ինքը խոշոր բիզնես ունի: Գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում գոյացած 3 մլն դոլարի մասին տեղականալու համար նա խորհուրդ տվեց ուսումնասիրել իր բոլոր նախորդ հայտարարագրերը:

ՊԵԿ նախագահը հաստատեց նաև, որ ինքն առանձնատուն ունի, սակայն նշեց, որ այն կառուցել է օրինական ճանապարհով ստացած եկամուտներից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ