24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպառողը կզգա՞ գազի էժանանալը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյաը երեկ լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Մեդվեդևը Երևանում կհայտարարի գազի գնի նվազման մասին: Այս օրերին սույն հարցը, թերևս, հուզում է բազմաթիվ ՀՀ քաղաքացիների։ Մարդիկ լցված են հույսով ու դրական սպասելիքներով։

Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց․ «Արդեն չորրորդ տարին է ներկայացնում ենք փաստեր՝ այն գինը, որ վճարում ենք գազի համար, իրական գինը չէ: Դա պիտի անհամեմատ ավելի էժան լիներ: Սահմանից մինչև սպառողին հասնելը գազը երկու անգամ թանկանում է: Մեզ՝ սպառողներիս համար ուղղակի արհեստական բարձր գին է սահմանված, որը «Գազպրոմի» համար գերշահույթ է ապահովում»,- ասաց տնտեսագետը։

Վահագն Խաչատրյանը նշեց, որ որ այս ոլորտն արդյունավետ չի կառավարվում, և հենց սա է պատճառը, որ կորուտսներ քանակն էլ է մեծ լինում։ «Ժամանակին, երբ գազի գին էր սահմանվում, ասում էին՝ Հայաստանի գազի գինը Օրենբուրգի գազի գնին է համապատասխանում։ Եթե տարբերություն էլ կար, քիչ էր։ Իսկ հիմա այստեղ գազը քսանհինգ տոկոս թանկ է Օրենբուրգի գազի գնի համեմատությամբ: Կարծում եմ՝ առանց «Գազպրոմին» մեծ վնաս տալու կարելի է գազի գինն իջեցնել», – նշեց տնտեսագետը:

Վահագն Խաչատրյանը նշեց, որ շուկայական օրենքներին համապատասխան՝ գազի գնի թանկացմանը համընթաց՝  սպառման ծավալներն էլ են փոքրացել։ Տնտեսագետը չբացառեց, որ գազի գինը, հնարավոր է, էժանանա, պարզապես հարց է՝ սովորական սպառողը դա կզգա՞։ Չէ՞ որ նախկինում արդեն եղել է նմանատիպ իրողություն եղել է, երբ Ռուսաստանը գազի գինն էժանացրել է, բայց դա սպառողը չի զգացել, էլի նույն թանկ գինն է վճարել, քանի որ մեր երկրում որոշել են, որ այդ տնտեսած գումարներով հարկավոր է նոր նախագծեր իրականացնել, ոչ թե գազի գինը էժանացնել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ