10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՀԿ –ի Միակը

“Հասնելու ենք նրան, որ Հայաստանում հարուստը  շատ հարկ վճարի, իսկ աղքատը քիչ”,- առայժմ ասում է   “Նոր  կուսակցության”  նախագահ Բաբկեն Հարությունյանը:  

Այսօր կուսակցությունը գումարել էր իր առաջին համագումարը` ներկայացնելով  իրենց  հավակնոտ  մղումները:

Նորաստեղծ “Նոր Հայաստան” կուսակցությունը ուղղակի կամ անուղղակի մասնակցություն է ունենալու առաջիկայում կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին լրագրողների հետ զրույցում ասաց նախագահ Բաբկեն Հարությունյանը: Վերջինիս խոսքով` իրենք  կողմնակից են հստակ  արտաքին քաղաքականության  հայեցակարգ ունենալուն,  եվրասիական ինտեգրմանը, Հայաստանում մրցակցային տնտեսություն ստեղծելուն, եւ կողմնակից են , որ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվեն քաղաքական գործիչները, ոչ  թե բիզնեսմենները, ովքեր թաքնվում են քաղաքական գործիչների դիմակի տակ:

Նկատենք, որ “Նոր Հայաստանի” ղեկավարը մինչ այս համակարգում էր Maxinfo լրատավական գործակալությունը, որը ըստ լուրերի` իրականացնում էր ԲՀԿ քարոզչությունը: Հնարավոր է, որ նոր ստեղծվող կուսակցությունը հետագայում դառնա ԲՀԿ –ի Միակը:

Բաբկեն Հարությունյանը զարմացավ` թե ի՞նչու են կուսակցությունը կապում ԲՀԿ-ի հետ. “Չկա որեւէ հիմնավորում,  Maxinfo գործակալությունը լուսաբանել է հավասարաչափ` լավին լավ է ասել, վատին վատ”: Նկատենք, որ “Նոր Հայաստան” կուսակցության միայն անվանում էր նոր, քանի որ համակարգողը որեւէ նոր բան չասաց ծրագրային դրույթների առումով:

 Բայց Բաբկեն Հարությունյանը նշեց, որ շատ կուսակցություններ շատ բաներ են ասում. “Մեծ բաների մասին են խոսել , բայց ինչ են արել, կգա ժամանակ ու մենք կապացուցենք, թե  ինչու ենք ստեղծել նոր կուսակցություն”:

 Հ.Գ Հայաստանում տեւական ժամանակ է ,նոր մշակույթ է ձեւավորվում. այսօր ով քնից շուտ արթանանում է կամ դառնում է քաղաքական գործիչ, կամ նոր կուսակցություն է բացում` ասելով որ ՆՈՐ  բան է իրականացնելու, արդյունքում նոր բան լինում է կամ նրանց անունը կամ դաշտում հայտնվելը: 

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ