25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զիմնը պետք է պայթեցներ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը.Ժողովուրդ

«Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալված «հանցավոր» խմբի գործով նախաքննությունն արդեն շարունակվում Է 3,5 ամիս։ Այս ընթացքում գործով անցնող բոլոր մեղադրյալները, կարելի Է ասել, ամեն ինչ պատմել են իրավապահներին, այդ թվում նաև թե խմբի անդամներից ում ինչ գործառույթ Է վերապահված եղել։

«Ժողովուրդ»–ը պարզեց, սակայն, որ մինչ օրս ցուցմունք չտված եզակի մեղադրյալներից մեկը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կալանավորված ազատամարտիկ, 49-ամյա Հարություն Սարիբեկյանե Է՝ Զիմ մականունով :

Նա պնդում է, որ ինքը խմբի անդամներին չի ճանաչում և գործի հետ կապ չունի։ Փոխարենը գործով անցնող մյուս մեղադրյալների ցուցմունքների մի մասը հենց նրա դեմ է ուղղված։ Մասնավորապես, ըստ նույն լուրերի՝ մեղադրյալներից 5-ը ԱԱԾ քննիչներին ասել են, որ իրենք ծրագրած են եղել պայթեցնել Սերժ Սարգսյանի ինքնաթիռը, և որ իբր այդ գործառույթը հանձնարարված է եղել հենց Հարություն Սարիբեկյանին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ