01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիվանագիտությունը նախեւառաջ պիտի լինի արյան մեջ

Փետրվարի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը առաջին դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նոր ընդունված ունկնդիրների առջեւ:

Շնորհավորելով ունկնդիրներին դիվանագիտական դպրոց ընդունվելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանն ասաց, որ կրթօջախի չորրորդ սերունդը հաճախում է դիվանագիտական կադրերի պատրաստման կրթական հաստատություն, որի հիմնումը եւ արդյունավետ գործունեությունը արդեն կայացած փաստ է:

“Դիվանագիտութունն, իհարկե, նախեւառաջ, պիտի լինի արյան մեջ, բայց այն նաեւ մասնագիտություն է, եւ ինչպես որեւէ մասնագիտություն, պահանջում է հիմնավոր կրթություն: Դուք հնարավորություն կունենաք  մոտիկից ծանոթանալու դիվանագիտական արվեստին եւ բանակցություններ վարելու հմտությանը, Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումներին ու մոտեցումներին, միջազգային իրավունքի, միջազգային տնտեսական հարաբերությունների խնդիրներին, դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի նրբություններին: Դպրոցում  դասավանդելու են առաջատար մասնագետներ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Բելգիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Սլովենիայից, Էստոնիայից, Շվեյցարիայից, Կանադայից, Նիդեռլանդներից, Չեխիայից եւ Ավստրիայից: Դուք հնարավորություն կունենաք նաեւ լսելու Հայաստան այցելող արտգործնախարարներին եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներին”,- ասաց նախարար Նալբանդյանը:

Եզրափակելով խոսքը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ դպրոցի յուրաքանչյուր ունկնդիր պետք է առավելագույնս օգտվի մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու այս հնարավորությունից, որպեսզի մեկ տարի հետո կարողանա համալրել Հայաստանի դիվանագիտական ծառայության շարքերը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ