27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ կփոխի հայտարարված պատերազմը. Ժամանակ

Հայաստանում երեկ պատերազմ է հայտարարվել, սակայն ոչ արտաքին որեւէ հակառակորդի, այլ կրիմինալին, իսկ հայտարարողը եղել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանությունում անցկացված խորհրդակցության ընթացքում նա սպառնացել է խստագույնս պատժել կրիմինալ շրջանակների հետ որեւէ կապ ունեցող ոստիկանի` լինի շարքային թե բարձրաստիճան սպա եւ հայտարարել է, որ ոստիկանությունը պատերազմ է հայտարարում կրիմինալին:

Վլադիմիր Գասպարյանն, իհարկե պատերազմը կարծեք թե ավելի շուտ էր սկսել, քան հայտարարելը: Նա մի քանի օր առաջ պաշտոններից ազատել էր մի քանի բարձրաստիճան ոստիկանապետերի, քրեական շրջանակների հետ շփումների համար: Հիմա պատերազմն արդեն հայտարարված է, սակայն պարզ չէ, թե ինչ է ենթադրում այդ պատերազմը, ինչպես է այն դրսեւովորվելու եւ ամենակարեւորը ինչու է հիմա հայտարարվում:

Ըստ էության, ոստիկանության պատերազմը կրիմինալի դեմ պետք է լինի ոստիկանության հենց բուն եւ ամենօրյա առաքելությունը: Այդպես չէ, եթե այդպես է, ապա ինչ է նշանակում պատերազմը, ինչպես է այն դրսեւվորվելու, ինչ է անելու ոստիկանությունը հայտարարված պատերազմի դեպքում, որ չէր արվում իր ամենօրյա աշխատանքում, որի իմաստը պետք է լինի կրիմինալի բազմատեսակ դրսեւորումների դեմ պայքարը, կանխարգելումը, չեզոքացումը, բացահայտումը:

Մանրամասները` թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ