01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Զադնի չկա”. “Դաշնակցությունը” միացավ Րաֆֆուն /լրացված/

Հենց նոր “Ժառանգության” հանրավահավաքին Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ շարժմանը միացել է նաեւ “Դաշնակացությունը”:

Հարթակում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, նաեւ ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը:Արմեն Ռուստամյանը Րաֆֆիի  Հովհաննիսյանի ձեռքը բռնած ողջունեց ներկաներին, ինչը բուռն բացականչություններով եւ ծափերով ընդունվեց:”Միացում, միացում”,-բացականչեցին ներկաները:

Հարթակում է նաեւ նախագահի հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Հացադուլից հետո առաջին անգամն է, որ նա  դուրս է եկել: Այս պահին ելույթ են ունենում “Ժառանգության” երիտասարդները:

Ժառանգական Դավիթ Սանասարյանը հայտարարեց. “Մեզ մի վախեցրեք Ղարաբաղով” եւ դիմեց ժողովրդին` “Զադնի չկա”:

Այժմ ելույթ է ունենում “Ժառանգության” խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք նշեց այն տարածքները, որտեղ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը, նաեւ այն գյուղերը, որտեղ ըստ “Ժառանգության” լցոնումներ են եղել:

Հարթակ բարձրացան այն ակտիվիստները, որոնք երեկ Ազատության հրապարակում էին, իսկ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մոտ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ