08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Գրիգոր Լուսավորիչում” ահազանգ չկա

Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հանրապետությունում խոզի գրիպի նոր վարակակիրներ չեն հայտնաբերվել, և իրավիճակը վերահսկելի է:

Ինչ վերաբերում է այն լուրերին, որ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կնետրոնում զգալի թվով երեխաներ են գտնվում, ապա Թորոսյանն ասաց, որ սա ևս անհգստանալու առիթ չի տալիս:

”Այդ հիվանդանոցում մեր սեզոնային հիվանդներն են, ովքեր դիմում են գրիպանման երևույթներով, եթե ծանր ինչ-որ բան լիներ, ահազանգ կլիներ”,-ասաց: Թորոսյանը հավելեց, որ իրենք տիրապետում են իրավիճակին, և դա սեզոնային երևույթ է: ”Հիմա որևէ անհանգսացնող վիճակ չկա, յուրաքանչյոր տարվա վիճակն է”,-հավելեց տեսչության գլխավոր մասնագետը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ