18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ամալյանն ամփոփեց

Նախագահի ոչ բոլոր թեկնածուներն են օգտվել  հեռուստառադիոընկերությունների անվճար եթերաժամանակից: “Շատ ավելի ճկուն է հեռուսատահաղորոդումներում հյուրընկալվելով` տեսակետներ հայտնելը, քան անվճար ժամանակահատվածում օգտվել ինչ-որ քարացած տեսահոլովակի ցուցադրությունից”:

Այսօր ամփոփելով նախընտրական շրջանում հեռուսառադիոընկերությունների կողմից ՀՀ նախագահի թեկնածուների լուսաբանման ընթացքը` նշեց ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը:

Այս ընտրությունների ժամանակ հանձնաժողովը մի քանի էական առաջընթաց է արձանագրել. “լավ են  աշխատել լրատվական  ծառայությունները: Կողմնակալ վերաբերմունք չեն ցուցաբերել թեկնածուներից ոչ մեկի նկատմամբ: Վարչական տույժեր և իրավախախտումներ չեն  եղել”:

“Իհարկե, ձևականորեն կարելի է միշտ որոնել և գտնել խախտումներ, բայց այդպիսիք եթե եղել են, ապա էական ազդեցություն չեն ունեցել քարոզչության վրա”,-նշեց Գրիգոր Ամալյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ