10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆիին ընտրել են անգիտակիցները, գեյերը և Հայաստանի թշնամիները

”Րաֆֆի Հովհաննիսյանը Քաջ Նազարի բախտին արժանացավ այն առումով, որ ժամանակին Լևոն Տեր- Պետրոսյանի, ապա ԲՀԿ-ի ձայները անցան նրան: Հայաստանում կա 500 հազար մարդ, ովքեր լիբերալ, ծայրահեղ լիբերալ, բայց այդ գաղափարախոսության կողմնակիցներն են: Նրանք քվեարկեցին Րաֆֆիի օգտին:

Այդ Քաջ Նազարի բախտով իր վրա ընկած կապիտալը նա ոչ թե պիտի ցրեր անլուրջ պահվածքով, այլ իրագործեր այդ քաղաքական կապիտալը”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԻՄ ղեկավար, պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Henaran.am-ի հարցին, թե ինքն էլ է ինչպես Վանաձորի քաղաքապետը կարծում, որ մարդիկ անգիտակցաբար են քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, պատասխանեց. ”Ես կարծում եմ, որ ունենք տարբեր խմբեր ընտրողների. մի շերտը այն մարդիկ են, որ իսկապես ուզում են, որ Հայաստանը գնա Վրաստանի ուղիով, գիտակացաբար թշնամություն անող մարդիկ են Հայաստանի նկատմամբ:

Մարդիկ կան, ովքեր չեն ուզում, որ Հայաստանում լինեն ավանդույթներ, որ լինեն գեյ-ակումբներ, նրանք էլ են տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ իրենց առաջնորդին: Երրորդ շերտը դառնություն ունի Հայաստանում տիրող անարդարությունից, իր կյանքը չի դասավորում, անգիտակցաբար տալիս է իր ձայնն ընդդեմ իշխանության”:  

”Այդ մարդկանց մեծ մասը, երբ տվել էր ձայնը Րաֆֆի Հովհաննիսյանին, չէր գիտակցում, թե ինչ է առաջարկում նա”,-հավելեց պատգամավորը: 

Վերջինս Հովհաննիսյանին լավ առաջնորդ չի համարում նաև հետևյալ պատճառով. ”Օրական 5-6 անգամ փոխում է իր որոշումները, իր ծրագրերը,  միշտ վարվել է այնպես, որ տանուլ է տվել: Ում վրա հաշվարկ էին արել իր արևմտյան տերերը, այդ հաշվարկը չաշխատեց:

Լևոն Տեր-Պետրոսյանը վտանգավոր մարդ է, բայց լուրջ մարդ է` ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի: Րաֆֆի Հովհաննիսյանը պաշտոնի շուրջ բազար է անում”,-եզրափակեց Հայկ Բաբուխանյանը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ