19 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանի 75-ամյակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել անվանի կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Արտավազդ Փելեշյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:

Ուղերձում ասված է.

“Հարգելի պարոն Փելեշյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք արդի հայ մշակույթի մեծագույն ներկայացուցիչներից եք: Ձեզանով իրավամբ հպարտանում է մեր ժողովուրդը: Ձեր ստեղծագործություններն առաջին իսկ քայլերից դարձան երևույթ ոչ միայն հայ, այլև համաշխարհային կինոյի տարեգրության մեջ: Դուք դասվում եք 20-րդ դարի մեծ կինովարպետների և կինոտեսաբանների շարքին:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ երկար տարիների կյանք և ստեղծագործական նոր թռիչքներ: Հուսով եմ, որ Դուք, լինելով Փարաջանովի բնորոշմամբ՝ “բացառիկ կինոհանճար”, Ձեր հանդիսատեսին դեռ ուրախացնելու եք նոր և ինքնատիպ ստեղծագործական գյուտերով՝ ի փառս հայ կինոարվեստի”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ