Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս…
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը վերջին օրերին Արցախում է։
Երգչուհին հանդիպել է արցախյան զորամասերի քաջարի զինվորներին եւ նրանց ծնողներին, բարձրացրել տղաների հայրենասիրական ոգին, ինչպես նաեւ ոգեշնչվել հայ զինվորի խիզախությամբ։ Արդյունքում Շուշան Պետրոսյանը մի քանի լուսանկար է հրապարակել Ֆեսբուկ սոցիալական հարթակում եւ հպարտությամբ գրել.
«Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս… Փառք ու Պատիվ քեզ, անփորձանք ծառայություն, ցավդ տանեմ … դու մենակ տուն դարձիր, առողջ ու ապահով , միշտ ու միայն տուն դարձիր, Աստված հետդ ախպերս»,- հուզիչ գրառումով մեկնաբանել է երգչուհին։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում եւ Մարտակերտում լինելուց հետո Շուշան Պետրոսյանը նաեւ այցելել է Շուշի, եղել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցում եւ լուսանկարվել շուշեցիների հետ: