20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեկ հանդիպել են ՀՀ 3-րդ եւ 4-րդ նախագահները. Արմեն Մարտիրոսյան

Երեկ հանդիպել են ՀՀ 3-րդ եւ 4-րդ նախագահները: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում հայտարարեց “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա ողջունելի է համարեց այս փաստը եւ շեշտեց.’’Մենք իշխանության սահուն փոխանցման կողմնակից ենք’’:

Արմեն Մարտիրոսյանը Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման մասին մանրամասներ չնշեց: Միայն ասաց, որ  Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է իր քայլերը` հանուն Հայաստանի ու ՀՀ քաղաքացու եւ տեր է լինելոի իրեն տրված վստահության քվեին:

”Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր կներկայացնի հանդիպման բովանդակությունը: Հուսով եմ, որ այնումանենայնիվ, երկու քաղաքական առաջնորդները` ՀՀ  3-րդ եւ 4-րդ նախագահները այնպիսի քայլեր կիրականացնեն, որոնք հեռու կպահեն հասարակությունը տարանջատման պրոցեսից: Մենք միասնականության շրջանակներում մեր հետագա պայքարը կտանենք’’,-շեշտեց Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ բանախոսի` կուսակցություններն ու քաղաքական առաջնորդները հավերժ չեն ստանում ընտրողների քվեները, ուստի շատ ավելի գեղեցիկ եւ ճիշտ քաղաքկան գործընթաց կլինի, որ իշխանությունը ընդունի իր պարտությունը, բայց Հայաստանում սկսած 1991-ից մինչ օրս որեւէ իշխանութնյուն ուժ չունեցավ դա անելու:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ