07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լրագրողների գործը հարուցվել է. Ժամանակ

Փետրվարի 18-ին՝ նախագահական ընտրության օրը, “Մետաքս” կոչվող թաղամասում Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի դիմաց “Հրապարակի” եւ “Ժամանակի” լրագրողների վրա հարձակման եւ նրանց մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու առթիվ գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Թերթը հիշեցնում է,  որ շտաբի դիմաց կանգնած մի խումբ տղամարդիկ արգելել էին լրագրողների մուտքը Սերժ Սարգսյանի շտաբ՝ հայհոյախառն արտահայտություններով հարձակվելով լրագրողների վրա եւ խլելով տեսախցիկն ու լուսանկարչական ապարատը։ Լրագրողներն այդպես էլ չեն կարողացել տեղեկանալ, թե ինչ էր կատարվում շտաբում։ Թերեւս ՀՔԾ-ն պետք է նաեւ պարզի, թե այդ պահին ինչ էին անում նախագահի թեկնածուի շտաբում հավաքվածները, որ նման վարք դրսեւորելով կանխել են լրագրողների մուտքը շտաբ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ