10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Րաֆֆին պարզաբանում է /վիդեո/

՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Ֆեյսբուքյան էջը ներկայացրել է Հովհաննիսյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

՛՛Ներկայացնում ենք մեր տրամադրության տակ գտնվող կադրերը: Ցավոք մեր օպերատորի կողմից նկարահանումը ընդհատվել է անհարմար պահի: Սակայն հատուկ ցանկանում ենք շեշտել, որ թե հանդիպումից առաջ եւ թե հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը ասել է, որ կողմնակից է հրապարակային հանդիպման: Սերժ Սարգսյանի հարցին ի պատասխան, թե «հիմա լրագրողների ներկայությամբ պետք է զրուցենք?», – Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է բառացիորեն հետեւյալը` «Չէ, ինձ մի ասեք, եթե դուք դրա կողմնակիցը չեք` պետք չէ, սակայն ես նախընտրում եմ հրապարակային տարբերակը»՛՛:

Հիշեցնենք, որ այսօր Հովհաննիսյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել էին: Ապա նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը մեկնաբանել էր Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման լուսաբանման ձևաչափի վերաբերյալ մամուլում տեղ գտած կարծիքները:

 ”Հանրապետության նախագահի հանդիպումների լուսաբանման ձևաչափը մշտապես սահմանվում է կանխավ: Պարոն Հովհաննիսյանի հետ հանդիպման լուսաբանման ձևաչափն էլ հանդիպումից առաջ քննարկվել է և պայմանավորվածություն է ձեռք բերվել Նախագահի անձնական օպերատորների և պարոն Հովհաննիսյանի օպերատորների արարողակարգային տեսանկարահանման ձևաչափի մասին, ինչը և իրականացվել է հաստատված արարողակարգի սահմաններում:

 Ինքը՝ պարոն Հովհաննիսյանը, հրապարակային խոսքի կողմ է արտահայտվել հենց հանդիպման ընթացքում և մամուլում տարածվող կարծիքները հակառակի մասին չեն համապատասխանում իրականությանը”,-նշել է Արմեն Արզումանյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ