10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական զարգացումները պետք է ընթանան Սահմանադրության և օրենքի համաձայն /վիդեո/

ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չգաղտնազերծեց Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման մանրամասները: “Նախագահի գրասենյակը արդեն տարածել է հայտարարություն, այնպես որ ես ավելացնելու բան չունեմ”,-ասաց նա ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո հավաքված  լրագրողներին: Ըստ Շարմազանովի` ԳՄ նիստը նախագահական ընտրություններից հետո հրավիրված առաջին նիստն էր, եւ քննարկվել են ներկուսակացական, ներկազմակերպչական հարցեր:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի  Ազատության հրապարակում  այսօր նախատեսված  հավաքին, ապա այն չկայացավ, որպեսզի խուսափեն ավելորդ լարվածությունից: “Վախը քաղաքական կատերգորիա չի եւ ՀՀԿ-ն չի վախեցել”,-ասաց Շարմազանովը:

Արդյոք նախագահը չի նեղվել, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի շնորհավորել Սերժ Սարգսյանին, Շարմազանովը ասաց, որ վերընտրված նախագահին շնորհավորել են մի շարք երկրների նախագահները: “Նեղանալը նույնպես քաղաքական կատեգորիա չէ”,-եզրափակեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահի ճեպազրույցի այլ մանրամասները`  տեսանյութում:   

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ