08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել արցախյան շարժման զոհերի հիշատակին

Փետրվարի 21-ին Մոսկվայում կառուցվող Հայկական վանական համալիրի տարածքում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակների եւ ծաղիկների մատուցման արարողություն՝  նվիրված 1988թ.–ի “Ղարաբաղյան շարժման” եւ Արցախի գոյամարտում զոհված ազատամարտիկների հիշատակին:

Արարողությանը մասնակցեցին ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցչության, ինչպես նաեւ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ ու մոսկովյան բուհերի հայ ուսանողներ:

Ներկաներին ուղղված խոսքով դիմեց ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը՝ նշելով, որ այս օրերին աշխարհի տարբեր երկրներում յուրաքանչյուր հայ հարգանքի տուրք է մատուցում այն անձանց հիշատակին, որոնց անձնվեր գործունեության շնորհիվ այսօր Լեռնային Ղարաբաղի անկախությունն անհերքելի իրողություն է:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, հիշատակելով 1988թ. փետրվարի 20-ի ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը՝ դիմել Ադրբեջանի ԽՍՀ, Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին՝ մարզը  Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին, ընդգծել է, որ դրան ի պատասխան ադրբեջանական իշխանությունները Սումգայիթում սանձահարեցին խաղաղ հայ բնակչության ջարդերը:

Արարողությունն ուղեկցվեց Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի հոգեւորականների աղոթքով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ