Գասպարին պառկեց նախագահականի մուտքի առջեւ /ֆոտո, վիդեո//
ՀԱԿ համակիր Վարդգես Գասպարին այս պահին ՀԱԿ-ի բեջով պառկել է նախագահական նստավայրի հենց մուտքի մոտ եւ պահանջում է, որ իրե թույլ տան անցնել մյուս մայթը:
Նշենք, որ երեկ Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին եւ մասնակցելու է հավաքներին հենց ՀԱԿ-ի բեջով:
Ոստիկանությունը Վարդգես Գասպարիին բացատրում է, որ փողոցը փակել են անցորդների, հավաքվածների անվտագության համար, որպեսզի չխաթարվի երթեւեկությունը: Վարդգես Գասպարին ոստիկանների բացատրությունից հետո հայտարարեց` “ուրեմն ես իրենց համար վտանգավոր եմ, որ արգելում են տեղաշարժվել, ինչը մարդու իրավունքների խախտում է”:
Քաղաքացիների հորդորին` “ոտքի կանգնել, պառկելով ոչինչ չի ստացվի”, Գասպարին պատասխանեց` “դուք կանգնած ինչ եք անում, որ ես պառկած չեմ անում”: ”Գոնե չենք մրսում”,-հնչեց պատասխանը: Գասպարին անսասան մնաց անգամ մի անցորդ պապիկի հորդորից, ով ներկայացավ որպես բժիշկ եւ դիմելով ակտիվիստին, ասաց.”Կմրսես, վեր կաց”: