24 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երկու ճանապարհ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահի նստավայր գնալուն ասաց. “Ես 150 անգամ եղել եմ Բաղրամյանի վրա, կարմիր քարտ եմ ցույց տվել նախագահին:  Դա լուծում չէ: Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է իրեն նախագահ հռչակի:  Դրանից հետո ես կգնամ և կկանգնեմ իր կողքին”,-ասաց նա:

Քաղաքագետը չի ընտրել ոչ Սերժ Սարգսյանին, ոչ ՐաֆիիՀովհաննիսյանին. Չեմ տվել ձայնս նրանց և չեմ էլ պատրաստվում տալ: Սերժ Սարգսյանից  դրական բան չեմ տեսել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին միայն բարևելով չեմ ընտրի:

Քաղաքագետի խոսքով` իշխանության խոստումներն  իրականություն չդարձան:

“Այս ընտրությունները չդարձան ամենալավ, իդեալական ընտրությունները: Ադմինիստրատիվ  ռեսուրսը բոլոր երկրներում կիրառվում է, սակայն այսպիսի կիրառում չի լինում”,-ասաց նա` հավելելով, որ ելքը Սերժ Սարգսյանի համար կամ իրական բարեփոխումների գնալն է, քանի որ սիրուն լոզունգները չեն աղդում, կամ պիտի մեծացնի կախումը օլիգարխիայից. “Ինչ կլինի ` կերևա որոշ ժամանակ անց”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ