Րաֆֆին մտավ նախագահական /վիդեո/
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց չխանգարել կարգը, իրեն սպասել նախագահականից քիչ ներքեւ, իսկ ինքն այս պահին քայլելով` հասավ նախագահի նստավայր: Ոստիկանության աշխատակիցները շրջապատել են Բաղրամյան 26-ի դիմացի մայթը եւ չեն թողնում ոչ ոք անցնի փողոցը:
Նախագահի անվտանգության աշխատկիցները հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Նախագահի աշխատակազմի արարողակարգի պետի եւ անվտանգության պետի ուղեկցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ նախագահի նստավայր:
Տեսնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտավ նախագահի նստավայր, հավաքավածները բացականչեցիին. “Հայաստան”: Ոստիկանները նաեւ հորդորեցին լրագրողներին` չխանգարել սահմանված կարգը եւ անցնել դիմացի մայթը:
Հիշեցնենք, այսօր ժամը 13-ին Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին կարճ խոսել է եւ շարժվել Բաղրամյան 26` հանդիպելու նախագահ Սարգսյանին:
Քիչ առաջ նախագահի նստավայր մտան նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի որդին` Կարին Հովհաննիսյանը եւ “Ժառանգության” օպերատորը: