23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միջազգային մամուլն անդրադառնում է Ազատության հրապարակի հանրահավաքին

Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Ազատության հրապարակում նախօրեից շարունակվող` ՀՀ նախագահական ընտրություններում 2-րդ տեղն զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած  հանրահավաքին:

“Չորեքշաբթի շուրջ 5 հազար ցուցարարներ` ծածանվող դրոշները ձեռքներին ցույցի են դուրս եկել` հայտարարելով, որ Սերժ Սարգսյանի հաղթանակն ընտրություններում կեղծիքների հիման վրա է եղել: Սարգսյանի հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրները հավաքվել են մայրաքաղաք Երեւանի կենտրոնում գտնվող Ազատության հրապարակում` դատապարտելով չհաշվարկված քվեաթերթիկների փաստը եւ այլ խախտումները:

“Սահմանադրությունը պետք է հաղթի կեղծիքներին”,-ասել է նա` բարձրացնելով գլուխը ազգային դրոշից, որը նա ծնկաչոք համբուրել է: Հովհաննիսյանի համակիրներից շատերը երդվել են շարունակել բողոքի ակցիան այնքան ժամանակ, մինչեւ որ Սարգսյանը հրաժարական տա: Սակայն մի քանի ժամից ամբոխը ցրվել է եւ որեւէ բռնություն չի եղել”,-գրում է “Reuters”-ը: 

“ՀՀ նախագահի թեկնածու, Սովետական Միության փլուզումից հետո երկրի առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի 5 հազար համակիրները բողոքարկել են նախագահական ընտրությունների արդյունքները: Նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Սերժ Սարգսյանը` ձայների 59 տոկոսով: Հովհաննիսյանը` քվեների 37 տոկոսն էր ստացել:

Վերջինս հայտարարել է, որ Սարգսյանը կեղծիքների շնորհիվ է հաղթանակ գրանցել եւ իրեն է հայտարարել իսկական նախագահ: Միջազգային դիտորդները նշել են, որ ընտրություններում “պակասում էր մրցակցությունը”, սակայն համեմատած նախորդ նախագահական ընտրությունների հետ` բարելավումներ են նկատվել”,-գրում է “ABC news”-ը` հղում անելով “Associated Press”-ին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ