02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստից այսօր վերադարձել է Երևան

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստից այսօր վերադարձել է Երևան:

Հանրապետության ղեկավարը երեկ ուշ երեկոյան Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարից հետո մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին, որին ներկա են եղել Եվրամիության անդամ-պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Արևելյան գործընկերության անդամ մի շարք երկրների առաջնորդներ, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն և ԵԺԿ անդամ հանդիսացող կուսակցությունների առաջնորդներ:

Գագաթնաժողովում քննարկվել են ԵՄ խորհրդի նիստի նախապատրաստական հարցեր:

Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ