27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արցախը ներկայացել է առանձին տաղավարով

Շարունակելով ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության՝ թիրախային շուկաներում ԼՂՀ տուրիստական արդյունքը հանրահռչակելու քաղաքականությունը՝ Արցախի պատվիրակությունը ս.թ. մարտի 9-ից 13-ը առանձին տաղավարով ներկայացնում է ԼՂՀ-ն ITB Berlin 2016 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:

ԼՂՀ Էկոնոմիկայի Նախարարության փոխանցմամբ՝ ցուցահանդեսի բացման առաջին իսկ ժամերից Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում ցուցահանդեսի այցելուների մոտ: ԼՂՀ պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացնում ցուցահանդեսի տարածքում՝ տաղավարի այցելուներին փոխանցելով տեղեկատվություններ Արցախի մասին:

Այցելուներին նաև բաժանվում է Արցախի զբոսաշրջավայրերի մասին պատմող գրականություն, ֆիլմերով սկավառակներ, քարտեզներ և այլն: ITB Berlin-ը հանդիսանում է Եվրոպայում խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսը, որը հյուրընկալում է գրեթե երկու հարյուր հազար այցելու աշխարհի 185 երկրներից:

Ցուցահանդեսը կարևոր է նաև երկկողմ ուղղակի կապեր հաստատելու առումով, քանի որ այն հյուրընկալում է զբոսաշրջային ոլորտի առաջատար մասնագետների ու ընկերությունների և Արցախի մասնակցությունը տվյալ միջոցառմանը զբոսաշրջության զարգացման համար կարևոր նշանակություն է ստանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ