15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախախորհրդարանի ձնծաղիկն ու բռունցքը` Րաֆֆուն

“Բոլորս ունենք քիչ ընդունված անուններ, բայց կա մեկ անուն, որ բոլորիս կողմից ընդունված է: Այդ անունն է Հայաստան”:  

Ազատության հրապարակում հրավիրված “հաղթահավաքին” հայտարարեց “ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա  նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ է տարել առաջին փուլում, եւ նա ետ չի կանգնելու:

“Այս օրերին ձեզնից շատերը հարցնում են ինձ: Հիմա ես պատասխանում եմ: Րաֆֆի Հովհաննիսյանը ետ կանգնող չէ, 2-րդ շարքում կանգնող չէ, ետ նայող չէ, ունի իր քաղաքացին, իր աջակիցները”,-հայատարարեց Մարտիրոոսյանը:

Նրանից հետո իրենց հայատարությունը ներկայացրին նախախորհրդարանի անդամները: Նախախորհրդարանի ներկայացուցիչ Սյուզան Սիմոնյանը եւս շնորհավորեց “Ժառանգության” առաջնորդին: “Մենք ստրուկ չենք, մենք ստրուկներ չունենք: Նախախորհրդարանի խորհրդանիշը բռունցքն է եւ ձնծաղիկը` ուժի եւ սիրո խորհրդանիշերը, որոնք հանձնում եմ ձեզ եւ Րաֆֆի Հովհաննիսյանին”:

Նա նշեց, որ նախախորհրդարանը չի ընդունում ընտրությունների արդյունքը եւ համարում է, որ կատարյալ ընտրակեղծիքներով ձեւավորված հերթական հաղթանակն է տարել Սերժ Սարգսյանը: Նա կոչ արեց միանալ նոր որակի պետության պայքարին:

“Բարեւ հաղթանակած հայ ժողովուրդ, նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյան”,-այսպես Ստյոպա Սաֆարյանը ողջունեց ներկաներին: Նա հորդորեց գնալ եւ կանգնել այն տեղամասերի առջեւ, որտեղ “ընտրակեղծքիների միջոցով ահռելի տարբերություններ են եղել Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների միջեւ: Սա բարեւի հեղափոխություն է”,-եզրափակեց Սաֆարյանը:

Բլոգեր Իզաբելլա Աբգարյանն էլ կոչ արեց չմնալ տանը, չնստել համակարգիչների առջեւ: “Վեր կացեք եւ տներից եկեք այստեղ”,-ասաց: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ