24 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

ԵՄ-ը գոհ է ՀՀ նախագահական ընտրություններից

ԵՄ անվտանգության եւ միջազգային հարցերով բարձրագույն ներկայցուցիչ Քեթրին Էշթոնը եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարություն են տարածել փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. 

“Հաշվի առնելով փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները` կիսում ենք միջազգային դիտորդական առաքելությունների գնահատականները եւ եզրակացությունները: Մենք ողջունում ենք Հայաստանում գրանցված առաջընթացը եւ ներդրված ջանքերը` միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելուն, ընտրական համակարգերի կատարելագործմանը, թեկնածուների ազատ քարոզչությանը եւ ընտրողների ցուցակների որակի բարելավվմանն ուղղված ջանքերը: 

Միաժամանակ մենք որոշ մտահոգություններ ունենք, եւ ապագայում աշխատանքներ կտարվեն` ընտրողների վրա ճնշում գործադրելը, վարչական ռեսուրսներն օգտագործելը եւ քարոզարշավի ֆինանսավորման հարցում անորոշությունը բացառելու ուղղությամբ: Մենք կոչ ենք անում սկսել 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած խորհուրդներին համապատասխան ընտրական օրենսդրության կատարելագործման թափանցիկ գործընթացը”: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ