29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԱԺ հանձնաժողովների նիստին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկեց երկրորդ ընթերցման ներկայացված ‘’Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին’’ եւ ‘’Պետական տուրքի մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին’’ օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, տեղեկացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում ՀՀ կառավարությունն ընդամենը հստակեցումներ է կատարել զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպությունների պարտավորություններին վերաբերող հոդվածում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց քննարկված օրինագծերի փաթեթին:

ՀՀ կառավարության առաջարկով՝ հանձնաժողովը հետաձգեց «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագծի քննարկումը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ նույն օրը հրավիրված նիստի օրակարգում ընդգրկված էր ‘’Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին’’ եւ ‘’Տեղական հանրաքվեի մասին’’ ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի քննարկումը, հանձնաժողովի որոշմամբ, հետաձգվեց մինչեւ մեկ տարի ժամկետով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ