01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրում բռնություններ չպիտի լինեն. Լ. Ալավերդյան

‹‹Մարտի 8-ը կանանց իրավունքների համար պայքրի օր է: Հատուկ այսօրվա հետ կապված՝ նվերներ չեմ ակնկալում: Պարզապես ես ցանկացած ժամանակ սիրում եմ ստանալ ծաղիկներ››, – Henaran.am-ի հետ զրույցում ասած Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ խոսելով կանանց իրավունքների պաշտպանության մասին՝ կարելի է ասել, որ որոշակի առաջընթաց կա, բայց դեռևս շատ բաներ կան, որ պետք է շտկվեն. ‹‹Կանայք վերջապես հասունացել են ու կատարում են իրենց պարտականությունները հասարակության մեջ: Նրանք պիտի ցույց տան, որ հաարակության մեջ գալիս են իրենց ուրույն տեղը զբաղեցնելու, ոչ թե տղամարդկանց տեղը զավթելու››, – ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:

Անդրադառնալով կանանց նկատմամբ բռնություններին՝ Լարիսա Ալավերդյանը նշեց. ‹‹Ցավում եմ, բայց այդ խայտառակ երևույթները դեռևս առկա են մեր հասարակության մեջ:

Ես ինքս մեծացել եմ զարգացած, կիթ միջավայրում ու, բարեբախտաբար, հեռու եմ եղել այդպիսի բաներից: Բայց այդ երևույթը դեռևս առկա է մեզանում: Քրիստոնեությունն առաջինը պետական մակարդակով ընդունած երկրում չպիտի լինեն բռնութնուններ››:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ