20 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Բագրատյանն այդ ժամանակ շատ ներքեւում էր գտնվում, որ քաղաքական որոշում կայացներ. Վազգեն Մանուկյան

ԱԺՄ նախագահ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն այսօր ասուլիսին նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մի քանի հայտարարություններին անդրադարձավ:

“Պարզվեց, որ ամեն ինչ ինքն է արել` հող է բաժանել եւ այլն, բայց շատ դեպքերում ինքն անտեղյակ է եղել, ուղղակի կատարող է եղել’’,-նշեց Վազգեն Մանուկյանը:

‘’Եթե խոսքը գնում է հողի սեփականաշնորհման մասին, ապա դա եղել է իմ վարչապետության ժամանակ, եղել է քաղաքական որոշում’’,-շարունակել է Վազգեն Մանուկյանը եւ հավելել.’Այդ ժամանակ ինքը շատ ներքեւում էր գտնվում, որ քաղաքական որոշում կայացներ’’:

Նա նշել է, որ Հրանտ Բագրատյանը շատ բան է` եւ լավ եւ վատ, արել, բայց ամեն ինչ չէ , որ ինքն է արել:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ