22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հանրապետական գյուղապետը հոգնել է

Հինգշաբթի` հոկտեմբերի 18-ին կայացած կառավարության նիստում հաստատվեց Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի գյուղապետ Գագիկ Խանսանամյանի հրաժարականի դիմումը: Նա 2003 թ-ից ղեկավարում է գյուղը: 54- ամյա Հանրապետական գյուղապետը իր դիմումում նշել է, որ ունի առողջական խնդիրներ: Henaran.am-ի տեղեկություններով, նախկին գյուղապետը մեծ պարտքեր ուներ, ինչի պատճառով էլ հեռացել է հանրապետությունից:

“Ինչ պարտքեր, էդ ով ա ասել, տենց բան չկա”,-ի պատասխան մեր հարցին` ասաց գյուղապետի պաշտոնակատար Գառնիկ Մնացականյանը: Վերջինս հաստատեց նաեւ այն լուրը, որ նախկին գյուղապետը արդեն Ռուսաստանում է:

“Մարդը հոգնել ա աշխատելուց, դիմումը գրել գնացել ա, ինչ պարտք, ինչ քաղաքական հարց”,-եզրափակեց Երանոս համայնքի ղեկավարի պաշտոնակատարը: Վերջինս նաեւ ասաց, որ Խանսանամյանն էլ չի վերադառնալու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ