12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Րաֆֆի Հովհաննիսյանի կարգավիճակը փոխվել է. Հ. Խուրշուդյան

“Երեկ պարոն Հովհաննիսյանի կարգավիճակը փոխվել է: Ինքը իմ կարծիքով ընտրվել է ՀՀ նախագահ”: Քիչ առաջ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ասուլիսից հետո անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից իր անվտանգությունն ապահովելու մասին ոստիկանությանն ուղղված դիմումին` ասել է Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Դիտարկմանը` արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի անձին ուղղված սպառնալքիներ կան, Խուրշուդյանը պատասխանել է. “Այս պահին ձեռնպահ կմնամ որեւէ բան ասել, չգիտեմ”: Անդրադառնալով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այսօր հրապարակած զեկույցին ` Հովսեփ Խուրշուդյանն ասաց.

“Մենք նախնական մոտեցում ենք տեսնում որոշակի քննադատությամբ եւ որոշակի անհստակությամբ, մենք կսպասենք վերջնական գնահատկանի: Ինչ վերաբերվում է ընտրությունների արդյունքներին, Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ այսօր մինչեւ ժամը 6-ը “Ժառանգությունը” կդիմի ԿԸՀ 100-ից ավելի տեղամասերում վերահաշվարկ կատարելու եւ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ