02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շախմատի չեմպիոնները ամբողջ հոգով շնորհավորում են Սերժ Սարգսյանին

Հայաստան Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին

 

Մեծարգո պարոն Նախագահ:

 

Ամբողջ հոգով շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Մենք հպարտ ենք,  որ մեր երկիրը կշարունակեք առաջնորդել Դուք, որ միաժամանակ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահն եք:

 

Անհնար է գերագնահատել Ձեր դերը Հայաստանի տարած փառահեղ հաղթանակներում, մասնավորապես` շախմատի համաշխարհային օլիմպիադաներում եւ աշխարհի առաջնություններում: Չնայած Ձեր հսկայական ծանրաբեռնվածությանը, Դուք ժամանակ եք գտնում գլխավորելու մեր շախմատային կազմակերպությունը եւ հինավուրց խաղի  բնագավառում Հայասանի տարած փայլուն հաղթանարկներն անհնար կլինեին առանց Ձեր աջակցության:

 

Մենք, անմիջականորեն շփվելով Ձեզ հետ, համոզղվել ենք, որ Ձեզ բնորոշ են նպատակասլացությունը, հոգատարությունը, մարդկանց ուշադիր լսելու եւ ապա միայն որոշումներոը ընդունելու կարողությունը, խնդիրները լուծելու, անմիջական եւ անկեղծ շփվելու, ոգեւորելու եւ առաջնորդելու ունակությունները:

 

Վստահ ենք, որ Ձեր մարդկային եւ գործնական այդ հատկանիշները ամբողջովին եւ լավագույն ձեւով կդրսեւորվեն Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնում, մեր կյանքի բոլոր բնագավառներում:

 

Մաղթում ենք Ձեզ նորանոր նվաճումներ` ի փառս մեր հայրենիքի:

Ստամբուլի շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններ`

 

Լեւոն Արոնյան

 

Սերգեյ Մովսիսյան

 

Վլադիմիր Հակոբյան

 

Գաբրիել Սարգսյան

 

Տիգրան Պետրոսյան

 

Արշակ Պետրոսյան

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ