24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

“Մենք գնալու ենք միավորման ճանապարհով” . Շարմազանով

Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին անցկացված ընտրությունները ժողովրդավարական է որակում եւ հերքում է, թե դրանք անցկացվել են վախի մթնոլորտում։

“Հայաստանում այլեւս անհերքելի փաստ է ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, եւ այդ իմաստով սրանք գալիս են եւս մեկ անգամ վերահաստատելու, որ իշխանությունը ունի քաղաքական կամք, եւ այս ընտրությունները իրենց որակով հավակնում են լինել լավագույնը”, – “Ազատություն” ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Շարմազանովը։

Իսկ այն հարցի կապակցությամբ` տեսնո՞ւմ են արդյոք ապագայում թեկնածուների հետ համագործակցության եզրեր, Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. – “Նախ ասեմ, որ հանրապետության նախագահը արդեն հանդես է եկել ուղերձով, որտեղ պարոն նախագահը շնորհակալություն հայտնեց բոլոր մրցակիցներին եւ ասաց, որ իր համար մեծ պատիվ էր մրցակցել Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի հետ։ Եվ նա շատ դա բարձր գնահատեց, շնորհակալություն հայտնեց բոլոր իր մրցակիցներին, մեր հասարակությանը, եւ մենք գնալու ենք ոչ թե Հայաստանը բաժան-բաժան անելու ճանապարհով, այլ մենք գնալու ենք Հայաստանը ավելի ուժեղացնելու, ավելի հզորացնելու, ավելի հանդուրժողականություն քարոզելու եւ միավորման ճանապարհով”։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ