20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Բակո Սահակյանը շնորհավորում է Սերժ Սարգսյանին

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը փետրվարին 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին:

Ուղերձում ասված է.
“Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Ճանաչելով Ձեզ որպես մի մարդու, պետական ու քաղաքական գործչի, ում համար ժողովրդի շահերը վեր են ամեն ինչից, վստահ եմ, որ Ձեր բոլոր ջանքերը, կյանքի փորձը, գիտելիքներն ու հմտություններն ուղղելու եք հայոց պետականության զորացման, երկրի պաշտպանունակության ամրապնդման, համազգային ծրագրերի իրականացման գործին:

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից մեկ անգամ եւս ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկցի Ձեզ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհին”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ