23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Րաֆֆին անցավ Լեւոնին

Եվ այսպես չնայած նախանական արդյունքներով, սակայն արդեն պարզ է, որ 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում 861, 160 ձայնով հաղթել է ՀՀԿ առաջնորդ, գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկրորդ պատվավոր հորիզոնականում “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 539,672 քվե: Եթե համեմատում ենք նախորդ`2008թ-ի փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունների հետ, ապա Սերժ Սարգսյանի ձայները գրեթե նույնն են մնացել: Այն ժամանակ նախագահի այս թեկնածուն ստացել էր 862,369 քաղաքացու վստահությունը:

2008-ին Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը` ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել էր 351,222 քվե, իսկ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը` 272,427:

Ստացվում է հետեւյալ կերպարը. 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի ստացած քվեների գումարն գերազանցում է “Ժառանգության” առաջնորդի քվեները, սակայն առանձին-առանձին վերցրած, այս անգամ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է թե’ Արթուր Բաղդասարյանին, թե’ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Սա լուրջ մարտահրավեր է 5 տարի առաջ ընդդիմության հարթակի տերերին` ապագա ՀԱԿ-ին, որն այսօր գրեթե գոյություն չունի:

Փաստորեն իշխանության կազմաքանդմանը ձգտող ՀԱԿ-ը ինքը կազմաքանդվեց` տեղը զիջելով առավել փափուկ պայքարի մարտավարությամբ եւ տեխնոլոգիաներով առաջնորդվող` փիար բառապաշարով ասած` ժպտադեմ Րաֆֆի Հովհաննիսյանին: Հայաստանում ընդդիմության նոր լիդեր է ձեւավորվում ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի: Եթե, իհարկե, ԱԺ “Ժառանգության” խմբակցության օրինակով Րաֆֆին կես միլիոնը գերազանցող վստահության քվեն չփոշիացնի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ